ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 17 ԴՊՐՈՑ
  • Արխիվ
    • Արխիվ 2010-2011
      • Աշակերտական խորհուրդ 2010-2011
      • Մեր մասին
        • Դպրոցի աշխատակազմ
          • Դասասենյակներ
            • Առարկայական մասնախմբեր
              • Աշակերտական խորհուրդ 2011-2012
                • Դպրոցական խորհուրդ
                  • Կրտսեր դպրոց
                    • Միջին դպրոց
                    • Պատկերասրահ
                      • Տեսասրահ
                      • Ներառական կրթություն
                      • Մանկավարժական արհեստանոց
                        • Կրթական ուղեցույցներ
                          • Կրթական ռեսուրսներ
                          • Ստեղծագործողի էջ
                          • Ոչ պաշտոնական էջեր
                            • Շրջանավարտներ
                            • Կապ
                            • mer taxandnery

                            Շաբաթօրյակ

                            Picture
                            2011 - 2012 ուստարվա ապրիլի 14 - ին դպրոցում  դպրոցում կազմակերպվեց և անցկացվեց համաքաղաքային շաբաթօրյակ, որին մասնակցում էին դպրոցի բոլոր աշակերտները; Կրտսեր դպրոցի աշակերտները զբաղվում էին գունանկարչությամբ, իսկ միջին և ավագ դպրոցի աշակերտները կատարեցին դպրոցի և նրա հարակից տարածքի մաքրման աշխատանքները: Բոլորը մեծ եռանդով և ջանասիրաբար մասնակցեցին շաբաթօրյակին :

                            Picture
                                 ՀՀ անկախություն 21-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների քաղաքային 21-րդ մարզական խաղերի համայնքային փուլին մեր դպողը ունեցավ իր մասնկացությունը: Մասնակցում էինք հետևյալ մարզաձևերից ` վոլեյբոլ  / տղաներ, աղջիկներ/, բասկետբոլ /աղջիկներ /, սեղանի թենիս /տղաներ/ և ֆուտբոլ: Մեր հավաքական թիմերը իրենց ակտիվության կազմակերպվածության և հաղթելու մեծ ցանկության շնորհիվ գրանցեցինք հետևյալ արդյունքները` վոլեյբոլ /տղաներ/ ` 5-րդ տեղ,  որը ես գնահատում եմ լավ, վոլեյբոլ /աղջիկներ/` 2-րդ տեղ,որում շատ լավ և կոլետկտիվ կազմակերպվածությամբ հանդես եկան մեր դպրոցի աղջիկները, բասկետբոլ /աղջիկներ/` 7-րդ տեղ, սեղանի թենիս / տղաներ/ 3-րդ տեղ,նույնպես լավ արդյունք է` անցած տարվա հետ համեմատած: Ֆուտբոլում մենք պարտվեցինք  հենց առաջին փուլում , քանի որ մեր հակառակորդ թիմը համալրված էր արդեն իսկ կայացած ֆուտբոլիստներից:
                                Ընդհանուր առմնամաբ մրցումներն ու արդյունքները գոհացուցիչ էին , թե  կազմակերպվածությամբ, թե մեր հավաքականների ցույց տված արդյունքներով:
                              Գ.Մանուկյան /ֆիզկուլտուրայի ուսուցիչ/


                            <<Տեառնընդառաջ>>

                            Picture
                                 2011 - 2012 ուստարվա փետրվարի 15 - ին դպրոցում  IIIա  և  IIIբ   դասարաններում դասվարներ Լ.Ներսիսյանի և Մ.Հակոբյանի ղեկավարությամբ կազմակերպվեց և տեղի ունեցավ <<Տեառնընդառաջ>> տոնին նվիրված միջոցառում, որը կրում էր տեղեկատվական և դաստիարակչական բնույթ: Այս միջոցառմամբ աշակերտները կարողացան ներկայացնել Աստվածաշնչյան ողջ պատմությունը: Ներկայացրեցին նաև տոնի ազգային բնույթը` երգով, պարով, ասմունքով: Ելնելով դահլիճում տիրող ոգեշնչվածությունից կարելի էր դատել, որ միջոցառումն ունեցել է  իր սպասված արդյունքը:  

                            <<Հայոց ազգային բանակի 20 ամյակ>>

                            Picture
                                  2011 - 2012 ուստարվա փետրվարի 9 - ին դպրոցում կազմակերպվեց և կայացավ համադպրոցական միջոցառում`  նվիրված Հայոց ազգային բանակի 20 ամյակին, որը կազմակերպել էր դպրոցի կազմակերպչական գծով փոխտնօրեն Նաիրա Չիլինգարյանը: Միջոցառման ընթացքում աշակերտները ամենայն մանրամասնությամբ ներկայացրեցին մեր Հայկական կանոնավոր բանակի արժնեքի և նշանակության, նրա նվաճումների և ձեռքբերումների  մասին: Միջոցառումը համեմված էր հայրենասիրական ոտանավորներով և երգերի գեղեցիկ կատարումներով: Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել նաև  առաջին դասարանցիները, որոնք զինվորաշունչ պարով (թիվ 17 դպրոցի <<Մերի - Դանս շոու>> պարային ստուդիա) և փոքրիկ բեմադրությամբ ուղղակի ալեկոծեցին հանդիսատեսին:  
                                 Միջոցառումը շատ հետաքրքիր ու բովանդակալից էր և անցավ ուրախ մթնոլորտում: 


                            ԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԻՆՏԵՆԵՏ

                            Picture
                            2012 թվականի փետրվարի 7-ին մեր դպրոցի  VI  և VII դասարանների աշակերտների հետ կազմակերպվեց և  անցկացվեց օրինակելի - դաս  <<Ապահով ինտերնետ>>  թեմայով, որի նպատակն էր ուսուցանել աշակերտներին  գիտելիքներ ինտերնետից անվտանգ և ապահով օգտվելու մասին: Ուսուցչուհին նախ շակերտներին ներկայացրեց նյութեր`  ինտերնետի և նրա մասին առնչվող բոլոր հարցերի մասին: Այնուհետև safe.am կայքում տեղադրված շատ հետաքրքիր թեստերի օգնությամբ աշակերտները սստուգեցին իրենց գիտելիքները ինտերնետի անվտանգության և էթիկայի կանոնների վերաբերյալ : Դասը անցավ շատ  աշխուժ: Պարզվեց, որ նրանք բավականին գիտելիքներ ունեին ինտերնետից օգտվելու մասին:

                            Համալսարանական կրթությամբ կանանց ասոցացիա

                            Picture
                            2012թվականի հունվարի 20-ին մեր դպրոցում տեղի ունեցավ <<Կանանց իրավունքների պաշտպանության ապահովումը` որպես հասարակության զարգացման գործնթացներում նրանց մասնակցության նախապայման>> թեմայով սեմինար, որն անցկացվում էր <<Կանանց շարժումը հազարամյակների խաչմերուկում. նոր մարտահրավերներ և ռազմավարություն>> ծրագրի շրջանակներում: Սեմինարի կազմակերպիչն էր համալսարանական կրթությամբ կանանց ասոցացիայի վարչությունը և Էրեբունի համայնքի մասնաճյուղը, իսկ սեմինարի համադասողներն էին համալսարանական կրթությամբ կանանց սոցիացիայի Էրեբունի համայնքի մասնճյուղի նախագահ Մանյակ Ազիզյանը, ասոցիացիայի կրթական ծրագրերի համադասող Գայանե Մերոյանը և սեմինարի փորձագետ, Լ.Քալաշյանի անվան Բաց համալսարանի իրավա-տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեղեցիկ Գրիգորյանը:

                            <<Ուրախ դիմակահանդես>>

                            Picture
                                 2011 - 2012 ուսումնական տարում դպրոցում տարրական մեթոդ - միավորման կքղմից կազմակերպվեց և անցկացվեց ամանօրյա հանդես <<Ուրախ դիմակահանդես>> վերնագրով, որին մասնակցում էին I - IV դասարանների աշակերտները: Միջոցառմանը նրանք երգեցին, պարեցին, արտասանեցին գեղեցիկ ոտանավորներ նվիրված Նոր տարվան: Ընդգրկված էին նաև հատուկ կարիք ունեցող աշակերտներ: Միջոցառմանը հյուր էին եկել շատ ու շատ հեքիաթների հերոսներ <<Բումբունիկ>> կազմակերպությունից:
                                 Միջոցառումն անցավ շատ հետաքրքիր, ուրախ և բովանդակալից:




                            Մրցույթ - վիկտորինա  <<Երկրաչափական պատկերներ>>

                            Picture
                            2011 - 2012 ուստարվա դեկտեմբերի 15 - ին կազմակերպվեց և անցկացվեց մրցույթ - վիկտորինա <<Երկրաչափակն պատկերներ>> թեմայով, որին մասնակցում էին  5ա և 5բ դասարանի աշակերտները: Յուրաքանչյուր դասարան բաժանելով երկուական խմբերի` ուսուցչուհին կազմել և խմբերին էր առաջադրել հարցեր և խնդիրներ, որոնք ներկայացվեցին սահաիկահանդեսի միջոցով(սլայդշոու): Այնուհետև սենսորային գրատախտակին աշակերտները փորձեցին կատարել ուսուցչի հանձնարարված առաջադրանքները` կատարելով համապատասխան գծապատկերները: Մրցույթի ավարտին ժյուրին ամփոփեց արդյունքները` հայտարարելով <<Ոչ - ոքի>>: Աշակերտները ուրախ տրամադրությամբ ավարտեցին մրցույթը:

                            Մրցույթ - վիկտորինա  <<Հնարամիտների և սրամիտների ակումբ>>

                            Picture
                            2011 - 2012 ուստարվա դեկտեմբերի 14 - ին կազմակերպվեց և անցկացվեց մրցույթ - վիկտորինա <<Հնարամիտների և սրամիտների ակումբ>> թեմայով, որին մասնակցում էին   VII,  VIII և  IX դասարանի աշակերտները: Կազմվեցին երեք խումբ, որոնցից յուրաքաանչյուրում վիճակահանությամբ ընդգրկվեցին վեցական աշակեևտներէ յուրաքանչյուր դասարանից երկուական աշակերտ:  Խմբերին առաջադրվեցին հետաքրքիր և տրամաբանական հարցեր և խնդիրներ <<Կենսաբանություն>>, <<Քիմիա>>, <<Ֆիզիկա>>, <<Մաթեմատիկա>> և <<Աշխարհագրություն>> առարկաներից` յուրաքանչյուրից երկու հարց(որոնք կազմել էին տվյալ առարկայի ուսուցիչները), և մինչ խմբերը կպատասխանեյին իրենց առաջադրված հարցերին, հանդիսատեսին էին ներկայացվում տվյալ առարկայի վերաբերրյալ հետաքրքրաշարժ տեղեկություններ, որոնք պատրաստված էին  սահաիկահանդեսի միջոցով(սլայդշոու): Մրցույթի ավարտին ժյուրին ամփոփեց արդյունքները` հայտարարելով II խմբի հաղթանակը: Մրցույթը անցավ ուրախ մթնոլորտում:

                            <<Ճանապարհորդություն դեպի Այբուբենի քաղաք>>

                            Picture
                                 2011 - 2012 ուստարվա նոյեմբերի 29 - ին դպրոցի   Iա  և   I բ դասարանների դասվարներ Հ. Մուրադյանի և Լ.Շամիրյանի ղեկավարությամբ կազմակերպվեց և անցկացվեց <<Ա>> տառի ուսուցմանը նվիրված հաշվետու միջոցառում <<Ճանապարհորդություն դեպի Այբուբենի քաղաք>> վերնագրով: Միջոցառմանը մասնակից աշակերտները բեմական խաղով և գեղեցիկ ասմունքներով ցույց տվեցին այդ ամիսների ընթացքում ձեռք բերած գիտելիքնեը, կարողություններն ու հմտությունները:   
                                 Միջոցառումը շատ մեծ բավականություն պատճառեց հանդիսատեսին:

                            Մրցույթ - վիկտորինա

                            Picture
                            2011 - 2012 ուստարվա նոյեմբերի 25-ին VII դասարանում կազմակերպվեց և անցկացվեց մրցույթ - վիկտորին <<Երկրաչափություն>> առարկայից  ` <<Եռանկյուններ>> թեմայով, որի ընթացքում աշակերտներին բաժանելով երեք խմբերի` ուսուցչուհին նախ նրանց առաջադրեց  հարցեր, որոնց միջոցով նա ամփոփեց ամբողջ թեման, իսկ հետո խմբերին հանձնարարվեց խնդիրներ, որոնք լուծելուց հետո էլ ժյուրին ամփոփեց արդյունքները: Պարզվեց, որ խմբերից ոչ մեկն էլ չէր զիջում մյուսին:

                            <<Գիտունիկ>> 

                            Picture
                                2011 - 2012ուստարվա նոյեմբերի 23- ին թիվ  17  հիմնական դպրոցի  IIIա  դասարանը  կազմա-կերպել էր <<Գիտունիկ>> խաղ – մրցույթը, որը նվիրված էր  ՀՀ անկախացման 20-ամյակին: 
                            Այս մրցույթի ընթացքում երեխաները մրցում էին  ՀՀ եռագույն դրոշի  գույների ներքո:
                                    Խաղն իր տեսակով ուսումնադաստիարակչական էր, որն իր մեջ ներառում էր բազմաբնույթ հարցեր: Մրցույթի ամենադժվարին գործը վստահված էր ժյուրիի  անդամներին , որոնք էին`
                            1. դպրոցի տնօրեն` Մ.Ազիզյան
                            2.փոխտնօրեններ` Ե.Հարությունյան, Ն.Չիլինգարյան
                            3. տարրական մ/մ նախագահ` Հ.Մուրադյան
                            4.ծնող-խորհրդի անդամ ` Արմինե Սաֆարյան

                            Մրցույթն անցավ  մեծ խանդավառությամբ : Շնորհվեցին մրցանակներ 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերին, տրվեցին նաև խրախուսական այլ մրցանակներ:


                            Էքսկուրսիա` դեպի Օշական

                            Picture
                            2010 թվականի հոկտեմբերի 8-ին IIբ դասարանի աշակերտները ճանապարվեցին դեպի Օշական: Արշավի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել Մեսրոպ Մաշտոցի ծննդավայրին և գործունեությանը` նրանց մեջ ձևավորելով սեր և հարգանք հայոց գրերի նկատմամբ, ձևավորել վարվելակերպի կանոններ օտար միջավայրում: Աշակերտները նախ ծաղիկներ դրեցին Մաշտոցի տապանաքարի վրա, այնուհետև յուրաքանչյուրը լուսանկարվեց իր անվան առաջին տառը ներկայացնող քարի մոտ: Աշակերտները մեծ բավականություն և տպավորություն ստացան էքսկուրսիայից:

                            <<Աշուն է, անձրև....>> 

                            Picture
                                2011 - 2012 ուստարվա հոկտեմբեր ամսվա 14-ին տեղի ունեցավ միջոցառում <<Աշուն է, անձրև....>> խորագրով, որին մասնակցում էին 5ա և 5բ դասարանների աշակերտները: Նրանք արտասանեցին աշունը բնութագրող ոտանավորներ, այնուհետև կատարեցին շատ գեղեցիկ պարեր, որտեղ նրանք  ներկայանում էին որպես ծառ, տերևներ, անձրևի կաթիլներ, կայծակ, արև և ծիածան: Որից հետո աշակերտները ցուցադրեցին փոքրիկ բեմականացում <<Մրգահանդես>> թեմայով, որտեղ նրանք ներկայանալով որպես մրգեր և բանջարեղեններ, նախ վիճում էին, թե նրանցից ով է ավելի օգտակարը և կարևորը: Եվ այստեղ հաղթեց խաղողը:
                                Միջոցառումը շատ հետաքրքիր և բովանդակալից էր և հանդիսատեսին պարգևեց գեղեցիկ աշնանային տրամադրություն:

                            Մրցույթ - վիկտորինա

                            Picture
                            2011 թվականի հոկտեմբերի  4-ին VIIIա և VIIIբ դասարաններում կազմակերպվեց և անցկացվեց մրցույթ - վիկտորինա`  <<Երկրաչափություն>> առարկայից <<Թվերի ընթերցումը>>  թեմայով, որը կազմակերպել էր մաթեմատիկայի ուսուցչուհի  Ն.Երանոսյանը: Մրցույթի ընթացքում աշակերտները ակտիվորեն պատասխանում էին ուսուցչի կողմից նախօրոք կազմված հարցերին, ինչպես նաև կատարում տրված առաջադրանքները, որոնք ներկայացված  էին սահիկահանդեսում: Մրցույթի ավարտին  ժյուրիի կողմից ամփոփվեցին  արդյունքները`  երկու դասարաններն էլ ստանալով հավասար քանակությամբ միավորներ: Մրցույթը անցավ շատ ակտիվ  և բովանդակալից:

                            Օրինակելի  դաս.

                            Picture
                            2011 թվականի հոկտեմբերի 3-ին VIIIբ դասարանում անցկացվեց օրինակելի դաս <<Հանրահաշիվ>> առարկայից`  <<Բնական ցուցիչով աստիճանը և նրա հատկությունները>> թեմայով, որը կազմակերպել էր մաթեմատիկայի ուսուցչուհի Լ.Թևանյանը: Դասի ընթացքում աշակերտները ակտիվորեն պատասխանում էին ուսուցչի կողմից առաջադրված հարցերին, որոնք ներկայացվում էին սահիկահանդեսի տեսքով: Այնուհետև աշակերտներին հանձնարարվեց անհատական աշխատանք, որից հետո ամփոփվեցին և գնահատվեցին արդյունքները: Դասը շատ հետաքրքիր էր և բովանդակալից:

                            ՄՐՑՈՒՅԹ - ՎԻԿՏՈՐԻՆԱ.

                            Picture
                            ՄՐՑՈՒՅԹ - ՎԻԿՏՈՐԻՆԱ.
                            2011 թվականի սեպտեմբերի  23-ին Vա և Vբ դասարաններում կազմակերպվեց և անցկացվեց մրցույթ - վիկտորինա`  <Մաթեամտիկա>> առարկայից <<Թվերի ընթերցումը>>  թեմայով, որը կազմակերպել էր մաթեմատիկայի ուսուցչուհի  Ն.Երանոսյանը: Մրցույթի ընթացքում աշակերտները ակտիվորեն պատասխանում էին ուսուցչի կողմից նախօրոք կազմված հարցերին, ինչպես նաև կատարում տրված առաջադրանքները, որոնք ներկայացված  էին սահիկահանդեսում: Մրցույթի ավարտին  ժյուրիի կողմից ամփոփվեցին  արդյունքները`  երկու դասարաններն էլ ստանալով հավասար քանակությամբ միավորներ: Մրցույթը անցավ շատ ակտիվ  և բովանդակալից:

                            ՀՀ. անկախության 20-ամյակ.  2011 - 2012 ուստարի.

                            Picture
                            Սույն թվականի սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ ամյակին նվիրված համադպրոցական միջոցառում, որտեղ ընդգրկված էին միջին և բարձր  դասարանների աշակերտներ: Մեր դպրոցը մեծ շուքով նշեց այդ տարեդարձը, որը համեմված էր հայկական ժողովրդական երգ ու պարով: Աշակերտները առանձին խմբերով մանրամասնորեն ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության 12 մարզերը` իրենց ավանդույթներով և սովորույթներով: Յուրաքանչյուր մարզ ներկայացրեց նաև այն ուտեստը, որը բնորոշ է միայն իրեն: Ելույթ ունեցան նաև առաջին դասարանցիները, որոնք ներկայացնում էին Երևանը` առաջին անգամ բեմ բարձրանալով: Միջոցառումը կազմակերպել էին կազմակերպչական գծով փոխտնօրեն Ն.Չիլինգարյանը, պատմության ուսուցչուհի Տ.Եսայանը և աշխարհագրության ուսուցչուհի Մ.Ղազարյանը: Միջոցառումը ուներ դաստիարակչական մեծ նշանակություն և մենք հասկացանք, որ մեր հայրենիքը պետք է մեզ համար կյանքից էլ թանկ լինի: Իսկ հանդիսատեսը հիացած էր միջոցառման և բովանդակությամբ և կազմակերպվածությամբ:


                            ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ. 17.09.2011թ.

                            Picture
                                2011 թվականի հունիս ամսից սկսած Հայաստանի գեղագիտական կենտրոնը կրթության և գիտության նախարարության հետ միասին կազմակերպեց համահայկական մրցույթ - ցուցահանդես` նվիրված ՀՀ  անկախության 20 ամյակին: Այն վերնագրվել էր այսպես` <<Մեր հայրենիքը 5000 ամյա և 20 ամյա>>:
                                Մասնակից երեխաների ցուցակում ընդգրկվել էին նաև մեր դպրոցի շնորհալի աշակերտները, որոնցից 4բ դասարանցի` Թումասյան Օվսաննայի աշխատանքը անցավ լավագույնների շարքը և ցուցադրվեց մանկական պատկերասրահում: Շնորհալի աշակերտուհուն խրախուսական խոսքով շնորհավորեց կրթության և գիտության նախարան Ա. Աշոտյանը, դպրոցի տնօրինությունը` ի դեմա դպրոցի տնօրեն տիկին Մ.Ազիզյանի: Այս առիթով դպրոցի տնօրենի և կերպարվեստի ուսուցչուհի Ք. Անտոնյանի առաջարկությամբ որոշվեց 4-րդ և 5-րդ դասարանների աշակերտներին տանել էքսկուրսիա` ցուցահանդեսը դիտելու:

                             ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱՏԱԼԻԱ ՊԻԼԻՊԻՎԻ ՀԵՏ

                            Picture
                            Տեղի ունեցավ հանդիպում Եվրոմիության մոնիթորինգի ծրագրի շրջանակներում գնահատող Նատալիա Պիլիպիվի հետ:
                            տես ավելին......

                            Ողջույն, դպրոց. 01.09.2011թ.

                            Picture
                            Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս սեպտեմբերի 1-ը մեր դպրոցի համար տոնական և անմոռանալի օր էր: Դպրոցի բակում հավաքված աշակերտները, ապագա շրջանավարտներն ու իրենց նորամուտը տոնող առաջին դասարանի սաները անչափ ուրախ ու բարձր տրմադրությամբ էին համակված: 
                               Դպրոցի բակում մեծ տոնահանդես էր կազմակերպվել, որը խորհրդավոր նշանակություն ուներ. բարձր տրամադրությամբ և եռանդով սկսել նոր ուսումնական տարին` փորձելոց հաղթահարել ուսման քարքարոտ ճանապարհը և այն հարթեցնել կայուն գիտելիքների միջոցով: Տոնական տրամադրությամբ համակված էին բոլորը` թե տնօրինությունն ու ուսուցչական անձնակազմը և թե ծնողներն ու աշակերտները:
                               Դպրոցի տնօրենն իր ուղերձում ողջունեց և գիտելիքի կայացման կարևորագույն ճանապարհին դիմացկունություն և տոկունություն մաղթեց բոլոր սաներին: Նա մաղթեց, որ նոր ուսումնական տարին միայն ձեռքբերումների և գիտելիքների կայացման տարի լինի: 

                            Create a free website with Weebly